Այսօրվա մեր այցելությունը թանգարաններ արտասովոր էր։ Միաժամանակ այցելել մեր ժողովրդի անվերապահ պաշտամունքին արժանացած երկու հսկաներին, որոնք ժամանակակիցներ էին, ինչ-որ տեղ ուրիշ ախարհներից սնունդ առած ու ինչ-որ առումով նաև հակառակորդներ։ Փարաջանովը այն իշխանության զոհն էր, որին ծառայում էր Դեմիրճյանը։ Բայց տպավորությունը, որ ստացանք (11-1, 11-3դասարաններ), նրանց թանգարաններ այցելելուց, միանշանակ ափիբերան հիացմունքն է ու արդարացված պատկառանքը նրանց ու նրանց գործի նկատմամբ։ Արվեստի անսովոր ուժը և հասարակական գործչի օրինակելի կերպարի փոխանցումները իրար լրացնող լարեր են, որոնք քաշելիս երկնքից մի ձայն ասում է` գոնե մի պահ խենթացիր, մա՛րդ։

  • Լրահոս